Գերմանիայի ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում Լայպցիգի կենտրոնում


Գերմանիայի ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում Լայպցիգի կենտրոնում

  • 12-01-2017 18:04:45   | Գերմանիա  |  Հասարակություն

Գերմանիայի իրավապահ մարմինները հատուկ գործողություններ են իրականացնում Լայպցիգ քաղաքի կենտրոնում, որում ներգրավված են մի քանի հարյուր աշխատակիցներ:
 
tass-ի փոխանցմամբ` այդ մասին թվիթերյան իր էջում հաղորդել է Սաքսոնյա դաշնային հողերի ոստիկանությունը: 
Ինչպես նշվում է, խոսքը վերաբերում է հակաահաբեկչական գործողությանը:  N-tv հեռուստաալիքի տվյալներով` իրավապահ մարմինների գործողություններն ամենայն հավանականությամբ ուղղված են կազմակերպված հանցագործությունների դեմ: Գործողությունների վայրում գտնվում են հարկային ոստիկանության և հասարակական կարգի պահպանության քաղաքային ծառայության աշխատակիցները: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play