Հայտնաբերվել է Բիշքեկում կործանված «Boeing»-ի 4-րդ օդաչուի դին


Հայտնաբերվել է Բիշքեկում կործանված «Boeing»-ի 4-րդ օդաչուի դին

  • 17-01-2017 11:46:55   | Ղրղզստան  |  Հասարակություն

Բիշքեկում «Boeing» բեռնատար ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 4-րդ օդաչուի դին: Interfax-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է Ղրղըզստանի արտակարգ իրավիճակների նախարար Կուբաթբեկ Բոռոնովը:
 
«Մի քանի ժամ առաջ հայտնաբերվել է կործանված ինքնաթիռի 4-րդ օդաչուի դին, որը Թուրքիայի քաղաքացի էր հանդիսանում», - ասել է Բոռոնովը: Վերջինիս տեղեկացմամբ` հայտնաբերված մարմինների ընդհանուր թիվն արդեն հասել է 38-ի:
Ղրղըզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ օդաչուի դին ուղարկվել է Դատաբժշկական փորձաքննությունների ազգային կենտրոն` հետազոտության: 
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ անձնակազմի մյուս 3 անդամների մարմիններն արդեն տեղափոխել են դիահերձարան:
Հիշեցնենք, որ «Boeing-747-400» բեռնատար ինքնաթիռը, որը պատկանում էր թուրքակաքան ավիաընկերությանը վթարի է ենթարկվել: Զոհերի գերակշիռ մասը կազմում են մարդիկ, որոնք տվյալ պահին գտնվել են իրենց բնակավայրերում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play