Ղրղզստանում հերքել են ինքնաթիռի վթարման «ահաբեկչական» վարկածը


Ղրղզստանում հերքել են ինքնաթիռի վթարման «ահաբեկչական» վարկածը

  • 17-01-2017 14:23:47   | Ղրղզստան  |  Հասարակություն

Թուրքական ավիաուղիներին պատկանող «Boeing 747-400» բեռնատար ինքնաթիռի կործանման վայրում հետաքննության արդյունքում պայթուցիկ սարքավորումների մնացորդներ չեն հայտնաբերվել:
 
Այս մասին Interfax-ին հաղորդել է Ղրղզստանի ներքին գործերի նախարար Բակիտ Սեիտովը:
«Վթարված օդանավի կործանման վայրի մոտակայքում պայթուցիկ կամ նմանատիպ սարքավորումներ չենք հայտնաբերել», - տեղեկացրել է նախարարը, հայտարարելով, որ ահաբեկչական գործողության վարկածը բացառված է:
Նախօրեին երկրի առաջին փոխվարչապետը ԶԼՄ-ների հետ հանդիպմանը կարծիք էր հայտնել, որ վթարը տեղի է ունեցել անձնակազմի մեղքով: Նրա խոսքերով, սակայն, մինչև հետաքննության ավարտը պետք է զերծ մնալ մեղադրանքներից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play