Համագործակցության համաձայնագիր Գոլդեն Սթեյթ բանկի և Ամերիաբանկի միջև


Համագործակցության համաձայնագիր Գոլդեն Սթեյթ բանկի և Ամերիաբանկի միջև

  • 18-01-2017 15:25:50   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Գոլդեն Սթեյթ բանկը և Ամերիաբանկը հայտարարել են համագործակցության հուշագրի ստորագրման մասին, որի նպատակն է նպաստել երկու հեղինակավոր հաստատությունների միջև սերտ համագործակցությանը և հնարավորություն տալ երկու բանկերի ներկա և ապագա հաճախորդներին օգտվելու մյուս բանկի ծառայություններից և միմյանց շուկաներից: 
  
Այսուհետ այն Հայաստանյան ընկերությունները և ֆիզիկական անձինք, ովքեր ցանկանում են ստանալ բանկային ծառայություններ, ձեռք բերել անշարժ գույք կամ բիզնես վարել Կալիֆորնիա նահանգում, ունեն վստահելի գործընկեր ի դեմս Գոլդեն Սթեյթ բանկի, որին կարող են դիմել Ամերիաբանկի միջնորդությամբ: Միաժամանակ, ԱՄՆ-ում գրանցված ընկերությունները և ռեզիդենտ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն օգտվելու Ամերիաբանկի պրոդուկտներից և ծառայություններից Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ:
 
Սա հայկական բանկի և ամերիկյան առևտրային բանկային հաստատության միջև նմանատիպ համագործակցության առաջին փորձն է, որը ՀՀ քաղաքացիներին աննախադեպ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել անշարժ գույք Կալիֆորնիայում և օգտվել բանկային ծառայությունների լայն տեսականուց Գոլդեն Սթեյթ բանկից ֆինանսավորում ստանալու միջոցով՝ նախապես դիմելով Ամերիաբանկ: ԱՄՆ-ի ընկերությունները և ֆիզիկական անձինք, մյուս կողմից, հնարավորություն կստանան Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ ֆինանսավորում ստանալ Ամերիաբանկից՝ բիզնես գործունեություն ծավալելու կամ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով, և օգտվել բանկի այլ բազմաթիվ պրոդուկտներից և ծառայություններից (հաշիվների հեռահար բացում, քարտերի թողարկում, ավանդների ձևակերպում և այլն):
 
«Մենք շատ լավ ենք ճանաչում Հայաստանի բանկային համակարգը և բարձր ենք գնահատում այն: Մենք սերտ հարաբերություններ ունենք բանկային ոլորտում Լոս Անջելեսի ամերիկահայ գործարար համայնքի հետ: Ոգեշնչված ենք Հայաստանի ամենահեղինակավոր բանկերից մեկի՝ բարձր համբավ ունեցող Ամերիաբանկի հետ համագործակցության հեռանկարով, և ուրախ, որ կկարողանանք մեր հաճախորդներին տրամադրել միջնորդության ծառայություններ և առավել դյուրին դարձնել նրանց համար Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես վարելու գործընթացը: Դա անկասկած կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը և կխթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Միաժամանակ այս համագործակցությունը հնարավորություն կտա հայաստանյան ընկերություններին հասանելիություն ստանալ սպասարկման այն ոլորտներին և շուկաներին, որտեղ գործում է Գոլդեն Սթեյթ բանկը»,  նշեց Գոլդեն Սթեյթ բանկի գործադիր տնօրեն Թոմ Բայինգթոնը:
 
«Ես բարձր եմ գնահատում Գոլդեն Սթեյթ բանկի հետ այս նոր համագործակցությունը, որը հնարավորություն է տալիս մոտեցնել Հայաստանի և Կալիֆորնիայի սահմանները, երկուստեք ընդլայնել և խթանել բիզնեսի զարգացումը և հասանելի դարձնել անշարժ գույքի շուկաները: Այս համագործակցությունը կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը, հատկապես, Սփյուռքի հետ նոր գործարար կապերի հաստատմանը»,  նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:  
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play