Իտալիայում երկու երկրաշարժ է գրանցվել


Իտալիայում երկու երկրաշարժ է գրանցվել

  • 18-01-2017 17:06:31   | Իտալիա  |  Հասարակություն

Այսօր կենտրոնական Իտալիայում 5.3-5.7 մագնիտուդ հզորությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել: 
 
Korrespondent-ի հաղորդմամբ, առաջին տատանումները գրանցվել են Լացիո և Մարչե քաղաքներում: Ցնցումներ են գրանցվել նաև մայրաքաղաք Հռոմում:
Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել վերոնշյալ քաղաքների հարևանությամբ գտնվող Մոնռեալում: 
Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով պատկան մարմինները քաղաքացիներին դուրս են բերել բնակելի շինություններից և ուսումնական հաստատություններից:
Փլուզումների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play