Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիր– Բիզնես զարգացման աջակցություն նորարար տեխնոլոգիաների ուղղավածություն ունեցող ստարտափերին


Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիր– Բիզնես զարգացման աջակցություն նորարար տեխնոլոգիաների ուղղավածություն ունեցող ստարտափերին

  • 19-01-2017 16:49:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ հայտարարում է Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) մեկնարկը:
 
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: 
 
Ծրագիրը նպատակ ունի զարկ տալ ձեռներեցությանը և նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված գաղափարների առաջխաղացմանը դեպի շուկա: Ծրագրի ընդհանուր նպատակն է օգնել սկսնակ թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և ձեռներեցներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ, և աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:
 
Մրցույթին կարող են մասնակցել 2-3 հոգուց բաղկացած սկսնակ թիմեր, ովքեր պատրաստ են բարձր տեխնոլոգիական հիմք ունեցող գաղափարներ զարգացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարագիտությունը, մաքուր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները: Բոլոր դիմորդները, ներառյալ դիմող թիմի բոլոր անդամները, պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ունենան մշտական բնակություն Հայաստանում և դիմումի ներկայացման պահին պետք է բնակվեն Հայաստանում:
 
Մրցույթը դրամաշնորհառուներին կաջակցի նաև իրականացնելով հետևյալ գործունեությունը՝
նախնական ֆինանսավորման հատկացում՝ համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված սկսնակ ընկերություններին,
մենթորություն, կապերի հաստատման հնարավորություններ, օգտագործողների պահանջների վրա հիմնված նորարարությունների առևտրայնացման ռազմավարությունների մասնագիտական վերլուծություններ և գործարարության զարգացում,
կապեր՝ պոտենցիալ ներդրողների հետ:  
2017-2018 ժամանակահատվածում կտրամադրվեն մինչև 10 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը մինչև 15,000 ևրո արժողությամբ և առավելագույնը՝ 12 ամիս տևողությամբ: Կհայտարարվի 2 մրցութային շրջան: Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում է համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 5%-ի չափով: Մրցույթի նպատակն է աջակցել բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող ծրագրերին, հետևաբար դիմումները չպետք է ունենան վեբ հավելվածների և հարթակների ստեղծման ուղղվածություններ, ինչպիսիք են էլեկտրոնային առևտուրը և էլեկտրոնային այլ ծառայությունների հարթակները, բիզնեսի ընթացքի ավտոմատացման լուծումները, բջջային հավելվածներն ու ծառայությունները:
 
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2017թ. փետրվարի 17-ն է:
 
Դրամաշնորհային մրցույթին վերաբերող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ info@eif.am էլ.փոստի միջոցով կամ զանգահարելով (+37410) 219797 հեռախոսահամարով:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ