«Ավրորա»-ն հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների եւ պատանիների համար


«Ավրորա»-ն հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների եւ պատանիների համար

  • 20-01-2017 12:37:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների եւ պատանիների համար: 
Մրցույթին պետք է ներկայացնել գեղանկարներ, քանդակներ, փայտագործության եւ կերամիկական աշխատանքներ, բատիկ, թվային գրաֆիկական պատկերներ: Աշխատանքները պետք է արտահայտեն մարդկային կյանքի արժեւորման, խիզախության, նվիրվածության, բարին գործելու եւ լուսավոր ապագայի մասին գաղափարները:
 
Գեղարվեստական աշխատանքները պետք է արված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո:
Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 31-ն է:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել աշխատանքը եւ ուղարկել art@auroraprize.com էլեկտրոնային հասցեով: Նամակում պարտադիր է նշել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, բնակավայրը, հեռախոսահամարը, գեղարվեստական դպրոցի անունը եւ ուսուցչի անուն-ազգանունը: 
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017թ. ապրիլին: Լավագույն երեք աշխատանքների հեղինակներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կստանան պարգեւներ, իսկ լավագույն հինգը կունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը 2017թ. մայիսի 28-ին, Երեւանում:
2017թ. ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն մրցույթի լավագույն աշխատանքները, կկազմակերպվեն վարպետության դասեր: 
Մենք հավատում ենք, որ անգամ ամենադաժան օրերին լուսավոր ապագան նրանց ձեռքերում է, ովքեր կարողանում են մարդկանց օգնել և հուսադրել: Մենք անհամբերությամբ սպասում ենք խիզախությունը, փոխօգնությունն եւ հույսն արտացոլող ձեր գեղարվեստական աշխատանքներին:
Հարցերի դեպքում գրեք art@auroraprize.com հասցեով կամ զանգահարեք 098808917 հեռախոսահամարով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play