Սուրեն Կարայան․ Հարկավոր է ապահովագրական գործիքակազմով ընդլայնել աջակցությունը բիզնեսին


Սուրեն Կարայան․ Հարկավոր է ապահովագրական գործիքակազմով ընդլայնել աջակցությունը բիզնեսին

  • 31-01-2017 17:44:08   | Հայաստան  |  Տնտեսություն

Հունվարի 31-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
 
Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Գործակալության 2016 թվականի չորրորդ եռամսյակի գործունեության արդյունքները և ընթացիկ գործունեության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև հաստատվել է Գործակալության 2017-2019 թվականների գործունեության գործարար ծրագիրը։
Գործակալության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2016 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում հաստատվել են 1,052,507,000 ՀՀ դրամին համարժեք ապահովագրական սահմանաչափեր։ Նույն ժամանակահատվածում կնքվել են թվով 43 ապահովագրության պայմանագրեր, որոնց ընդհանուր ապահովագրական գումարն արտահայտված ՀՀ դրամով կազմել է 852,603,449: 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամսիներին հաստատված սահմանաչափերը գերազանցել են 4 միլիարդ ՀՀ դրամը՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ավելի քան 4 անգամ, իսկ փաստացի ապահովագրական գումարը կազմել է շուրջ 2․2 միլիարդ ՀՀ դրամ՝ ավելի քան 5 անգամ գերազանցելով 2015 թվականի համարժեք ցուցանիշը։
Նիստի ընթացքում ներկայացվել են նաև հաճախորդների ներգրավման ուղղությամբ իրականացված միջոցառումները, միջազգային խոշոր վերաապահովագրական ընկերության՝ Swiss Reinsurance Company LTD-ի հետ բանակցությունների ադյունքում առավել բարենպաստ պայմաններով վերաապահովագրություն իրականացնելու մասին համաձայնությունը, քննարկվել են ընկերության ընթացիկ և ռազմավարական գործունեությանը վերաբերող այլ հարցեր:
Նախարար Սուրեն Կարայանի կողմից  տրվել են համապատասխան հանձնարականններ, այդ թվում՝ բարձրացնել տնտեսվարողների իրազեկվածությունը Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության կողմից տրվող աջակցության վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնել աջակցութունը տնտեսվարողներին ապահովագրության գործակալության գործիքների միջոցով։
 
Լրացուցիչ տեղեկատվություն․«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թ.-ին կառավարության որոշմամբ որպես արտահանման խթանման արդյունավետ գործիքակազմ: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից, նպաստում տնտեսվարող սուբյեկտներին անգրավ ֆինանսավորման տրամադրմանը ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play