ՋՏՊԿ-ում մեկնարկել է «Գույքի կառավարման խորհրդատվական ծառայությունների» մրցույթի եզրափակիչ փուլը


ՋՏՊԿ-ում մեկնարկել է «Գույքի կառավարման խորհրդատվական ծառայությունների» մրցույթի եզրափակիչ փուլը

  • 01-02-2017 11:53:46   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Գույքի կառավարման խորհրդատվական ծառայությունների» մատուցման մրցութային փաթեթների բացման արարողությունը: Մրցույթն իրականացվում է գերմանական KfW բանկի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի տեխնիկական առաջադրանքը մշակվել է անկախ փորձագետի կողմից՝ նույնպես 
Բանկի ֆինանսավորմամբ:
 
Մրցույթի առաջին փուլում ստացվել է 11 հայտ, որոնք միաժամանակ գնահատվել են KfW բանկի անկախ փորձագետի և ՋՏՊԿ-ի կողմից: Այդ փուլում կազմվել է մրցույթի ապագա մասնակիցների կարճ ցուցակը, որում ընդգրկվել են 5 մասնակիցներ: Կարճ ցուցակը համաձայնեցվել է Բանկի հետ:Կարճ ցուցակում ընդգրկված մասնակիցների համար կազմակերպվել է տեղեկատվական սեմինար, Կոմիտեում բացվել է տեղեկատվական սենյակ: Խորհրդատուի միջոցով պարզաբանվել են մասնակիցների կողմից բարձրացված 
բոլոր հարցերը:Մրցույթի երկրորդ փուլին մասնակցել են կարճ ցուցակում ընդգրկված 5 ընկերություններից 4-ը: «Գաուֆտ» ընկերությունը հրաժարվել է մասնակցել մրցույթին:
 
Ներկայացված մրցութային փաթեթների գնահատման համար ստեղծվել է գնահատող հանձնաժողով՝ ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանի գլխավորությամբ:Առաջիկա երկու շաբաթների ընթացքում գնահատող հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված տեխնիկական առաջարկները, որոնք KfW բանկի հետ քննարկելուց հետո, կբացվեն նաև ներկայացված ֆինանսական առաջարկների փաթեթները, որոնք այս պահի դրությամբ կնքվել և պահպանվում են չհրկիզվող պահարանում:Նշենք, որ ՋՏՊԿ նորաստեղծ Գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության գործունեության հիմքում ընկած է պետական գույքի արդյունավետ և խելամիտ կառավարման սկզբունքը: Վարչության ձևավորման գործընթացը 
նախաձեռնվել էր դեռևս 2016 թվականի կեսերին՝ նպատակ ունենալով ստեղծել մի կառույց, որը կտա ներդրումների իրականացման համար հիմնավոր և համապարփակ ինֆորմացիա, կկատարի համակարգի գույքի ամբողջական հաշվառում և կիրագործի դրա խելամիտ տնօրինումը, ինչպես նաև՝ կօգնի խուսափել կրկնվող գործառույթների իրականացումից:
 
 
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play