CNF-ը ընդլայնում է համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ


CNF-ը ընդլայնում է համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ

  • 03-02-2017 17:55:23   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Կովկասի բնության հիմնադրամի / CNF/ գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիի, CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանի և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանի հետ:Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: 
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել իրականացված աշխատանքի և ընդլայնվող համագործակցության համար: 
 
Ջեոֆ Ջիակոմինին գոհունակություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ Կովկասի բնության հիմնադրամը  նախատեսում է առավել մեծ օժանդակություն  հատկացնել 2017 թվականի ծրագրերի իրականացման համար: Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է 2016 թվականին CNF-ի իրականացրած աշխատանքները, անդրադարձ է եղել CNF-ի կողմից կատարված ուղղակի ներդրումներին, որոնց միջոցով ծրագրեր են իրականացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերում, «Գնիշիկ» պահպանվող տարածքում և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում:Ներկայացվել են խորհրդատվական աշխատանքները  կառավարման պլանների, կենսաբազմազանության ուսումնասիրության և մոնիթորինգի, էկոտուրիզմի զարգացման և մի շարք այլ  գործընթացներում: Ընթացիկ տարվա համար CNF-ը նախատեսում է առավել մեծ թափով շարունակել օժանդակությունը` ներառելով մի շարք բնապահպանական ծրագրեր ևս,մասնավորապես, խոսվել է «Քարերի սինֆոնիա» բնության հուշարձանի անձնագրավորման աշխատանքների ընթացքի, Դիլիջանում ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման, ակվապոնիկ ջերմոցների, Դիլիջանում «Տրանսկովկասյան արահետ»-ի ստեղծման ծրագրերի մասին: 
   Արծվիկ Մինասյանը ողջունել է CNF-ի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև փոխգործակցության սերտացումն ու համագործակցության ընդլայնումը, վստահություն հայտնել, որ հրապարակային և թափանցիկ աշխատանքը, պատասխանատվությունն ու նպատակայնությունը կլինեն առաջնորդող բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև   «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում նախատեսվող ծրագրերին, կարևորվել՝ պետություն-համայնքներ-մասնավոր հատված փոխգործակցությունը:  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play