Capture the Flag համակարգչային անվտանգության մրցույթի հաղթողները հայտնի են


Capture the Flag համակարգչային անվտանգության մրցույթի հաղթողները հայտնի են

  • 06-02-2017 18:21:04   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ


 Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), 1guard Security ընկերության և Մայքրոսոֆթ Հայաստանի ջանքերով Հայաստանում առաջին անգամ իրականություն դարձավ Capture the Flag համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթը:

Նախաձեռնության նպատակն էր բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում, համախմբել ոլորտի մասնագետներին, ստեղծել համապատասխան համայնք: Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 120 անհատ, որոնցից մրցույթի ընթացքում կազմվեց 28 թիմ: Մրցույթի շրջանակում մասնակիցները պետք է կոտրեին իրենց տրամադրված սերվերները, ծառայությունները, կայքերն ու ծրագրերը և հավաքեին համապատասխան միավորներ: Մրցույթում հաղթող ճանաչվեց 3 թիմ: Առաջին հորիզոնականում է HamBalls թիմը՝ հավաքելով 11400 միավոր: Երկրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունը ներկայացնող թիմը՝ 11200 միավորով, իսկ երրորդ հորիզոնականի թիմը՝ vir00s-ը, հավաքել է 9150 միավոր: Բոլոր թիմերի միավորները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://platform.ctf.1gsecurity.com/scoreboard: Մրցույթի հաղթող թիմերն արժանացել են համակարգչային անվտանգությանն առնչվող և իրենց հետագա զարգացմանը նպաստող մրցանակների: Նախատեղվում է, որ մրցույթը կունենա շարունակական բնույթ և տարեկան կանցկացնի 2-3 անգամ: Մրցույթի աջակիցներն էին Մոնիտիս, Մետրոնոմ ընկերությունները և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը:

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ