Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ


Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ

  • 07-02-2017 12:33:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ՝ գերատեսչության ղեկավար Կոմիտաս Կարապետյանի գլխավորությամբ:
 
Քննարկվել են 2016 թվականին կառույցի կողմից կատարված աշխատանքներին եւ 2017 թվականի անելիքներին առնչվող հարցեր:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել կառույցի եւ մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախագահ Սահակյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել գերատեսչության 2016 թվականի գործունեությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
                                          
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play