Հայկական կազմակերպությունը Ախալցխայում ամենաբարձրն է<br /> գնահատվել USAID-ի «Ժողովրդավարություն եւ կառավարում» ծրագրի<br /> կողմից<br />


Հայկական կազմակերպությունը Ախալցխայում ամենաբարձրն է
գնահատվել USAID-ի «Ժողովրդավարություն եւ կառավարում» ծրագրի
կողմից

  • 19-11-2009 15:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԱԽԱԼՑԽԱ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ախալցխայում գործող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ օրերս հանդիպել են USAID-ի «Ժողովրդավարություն եւ կառավարում» ծրագրի տեղական գրասենյակի ծրագրերի գծով մասնագետ Քեթի Բաքրաձեի հետ: «Ժողովրդավարություն եւ կառավարում» ծրագրի շրջանակում Վրաստանի ամբողջ տարածքում նման հանդիպումներ են անցկացվում` կազմակերպությունների վերաբերյալ տարեկան զեկույց պատրաստելու նպատակով, որտեղ գնահատվում է վերջիններիս գործունեությունը: Հարցումները հիմնականում վերաբերում են ֆինանսական, սոցիալական, տնտեսական եւ իրավաբանական ոլորտներին: Ինչպես տեղեկացնում է Akhaltskha.net կայքը, հանդիպմանը մասնակցել են «Դեմոկրատ Մեսխերի», «Տոլեռանտ», «Հարավային դարպաս», «Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոն» եւ մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ Ախալցխայում գործող կազմակերպությունների շարքում ամենաբարենպաստ վիճակում գտնվում է Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնը, որը չի ֆինանսավորվում դոնոր կազմակերպության կողմից եւ գրանտային ծրագրեր չի կազմում, այլ ֆինանսավորվում է բարերարների կողմից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play