Ամերիկացի սենատորները ծրագրում են Թրամփին զրկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հնարավորությունից


Ամերիկացի սենատորները ծրագրում են Թրամփին զրկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հնարավորությունից

  • 08-02-2017 13:29:07   | ԱՄՆ  |  Միջազգային

Մի շարք ամերկացի սենատորներ ծրագրում են չորեքշաբթի իրենց գործընկերներին ներկայացնել մի օրինագիծ, որի համաձայն` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անհրաժեշտ կլինի ստանալ կոնգրեսի թույլատվությունը:
 
Interfax-ի փոխանցմամբ, բացի այդ, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու վերաբերյալ փաստաթղթում նշվում է, որ եթե Սպիտակ տունը որոշի Ռուսաստանի նկատմամբ վերացնել պատժամիջոցները, կամ դրանք մեղմացնել, ապա նա պարտավորվում է կոնգրասականներին զեկույց ներկայացնել` նման քայլի գնալու հիմքերի մանրամասն նկարագրությամբ:
Միևնույն ժամանակ փաստաթուղթը ենթադրում է 120-օրյա ժամկետներում կոնգրեսի քննարկմանը ներկայացնել պատժամիջոցները մեղմելու հարցը: Աղբյուրի տեղեկացմամբ` փաստաթղթի հեղինակներն են սենատորներ Լինդսի Գրեմը և Բեն Քարդին: 
Իր հերթին հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ շատ սենատորներ կողմ են այդ օրինագծին: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային