Չինացի ներդրողներին կներկայացվեն հայկական ներդրումային ծրագերը


Չինացի ներդրողներին կներկայացվեն հայկական ներդրումային ծրագերը

  • 08-02-2017 19:55:56   | Հայաստան  |  Տնտեսություն


 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Նախարարը դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրողների համար նպաստավոր պայմանները՝ Եվրասիական տնտեսական միության շուկան, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող GSP+ համակարգը, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի կողմից տրամադրվող GSP համակարգը, ինչպես նաև այն բոլոր գործոնները, որոնք Հայաստանը գրավիչ ներդրումային միջավայր են դարձնում։ Սուրեն Կարայանը դեսպանին տեղեկացրել է մշակված ներդրումային ծրագրերի մասին, որոնք կարող են հետաքրքրել չինացի ներդրողներին:

Դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Հայաստանը Չինաստանի համար կարևոր տնտեսական գործընկեր է։ Դեսպանն առաջարկել է խորացնել տնտեսական համագործակցությունը հատկապես ներդրումային ոլորտում, որտեղ կա ներուժ և անելիք։ Դեսպանը հավելել է, որ ներդրումային ծրագրերը կփոխանցվեն պոտենցիալ ներդրողներին։ Դեսպան Թիան Էրլունը նաև նախարար Սուրեն Կարայանին փոխանցել է մայիսին Պեկինում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության ֆորումին մասնակցության հրավերը։ Նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել Իրանի սահմանակից գոտում ստեղծվող ազատ տնտեսական գոտում չինացի գործարարների և ներդրողների մասնակցության, ինչպես պղնձաձուլարանի հիմնման հեռանկարների վերաբերյալ։

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play