Այսօր մենք մեկնարկն ենք տալիս նոր որակի, նոր խարիզմայի ղեկավարության շարժման. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)


Այսօր մենք մեկնարկն ենք տալիս նոր որակի, նոր խարիզմայի ղեկավարության շարժման. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

  • 13-02-2017 16:54:41   | Հայաստան  |  Հասարակություն



«Մենք վստահ ենք, որ այս ապօրինի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը»,- փետրվարի 13-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքajin համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: 
 
Նա, մասնավորապես, նշեց. «Սիրելի հայրենակիցներ, այսօր պատմական օր է Հայաստանի արդի պատմության մեջ, որովհետև ռազմական գործիչ, գեներալ, պետական մեծ ավանդ ունեցող մեր հայրենակիցը, շատ փորձառու դիվանագետը և «Ժառանգությունը», ինչպես նաև այլ կազմակերպություններ, կուսակցություններ, քաղաքացիներ որոշել են, որ Հայաստանի առջև մարտահրավերն այնքան բարձր է, որ պետք է իրար միանանք: Այսօր մենք մեկնարկն ենք տալիս նոր որակի, նոր խարիզմայի ղեկավարության շարժման»,- ասաց նա` ընդգծելով, որ «Ժառանգությունը» ամեն ինչ անելու է,  որպեսզի հանուն Հայաստանի քաղաքացու  ազատության և ինքնիշխանության համար մղվող այս պայքարը պսակվի հաջողությամբ: 
Նշենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին են միացել նաև «Ժողովրդական», «Արդարություն» կուսակցությունները, «Միացյալ հայեր», «Կարմիր բերետներ» և «Անկախ դատարաններ» ՀԿ-ները։
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play