Նախարարությունը կհամագործակցի «Օքսֆամ» և «Օքսիջեն» կազմակերպությունների հետ՝ աջակցելու գյուղերում փոքր տնտեսությունների զարգացմանը


Նախարարությունը կհամագործակցի «Օքսֆամ» և «Օքսիջեն» կազմակերպությունների հետ՝ աջակցելու գյուղերում փոքր տնտեսությունների զարգացմանը

  • 13-02-2017 19:11:08   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 13-ին հանդիպել է «Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն  Մարգարիտա Հակոբյանի և «Օքսիջեն» գյուղատնտեսական ձեռնարկություննների զարգացման ծրագրի ղեկավար Արթուր Գոմկցյանի հետ։
 
Նախարարին է ներկայացվել երկու կազմակերպությունների գործունեությունը, որն ուղղված է գյուղական համայնքներում տարատեսակ զարգացման ծրագրերի իրականացմանը։
Նախարար Սուրեն Կարայանը Մարգարիտա Հակոբյանի և Արթուր Գոմկցյանի հետ քննարկել է նախարարության և կազմակերպությունների համագործակցության հեռանկարը, մասնավորապես՝ աջակցությունը մանր ֆերմերային տնտեսություններին հատկապես Տավուշի և Վայոց Ձորի մարզերում։ 
Կողմերը քննարկել են պետության օժանդակության գործիքակազմի և գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվների կարիքների համադրումը։ 
Նախարարը, կարևորելով գյուղացիական տնտեսությունների զարգացումը և գյուղաբնակ համայնքներում զբաղվածությունը, առաջարկել է պարբերական հանդիպումների միջոցով նախագծել այնպիսի քայլեր, որոնք  կխթանեն այդ կոոպերատիվների արտադրանքի ծավալի մեծացումն  և գործունեության կայունությունը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play