Տնտմրցակցության պաշտպանության պետհանձնաժողովը խիստ<br /> վերահսկողություն է իրականացնելու լայն սպառման ապրանքների<br /> շուկաներում<br />


Տնտմրցակցության պաշտպանության պետհանձնաժողովը խիստ
վերահսկողություն է իրականացնելու լայն սպառման ապրանքների
շուկաներում

  • 17-11-2009 15:18:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոյեմբերի 17-ի նիստում քննարկվել են լայն սպառման մի քանի ապրանքային շուկաներում մրցակցային կանոնների խախտման եւ բացահայտման միջոցառումների, ինչպես նաեւ դեղորայքի շուկայում վարույթ հարուցելու մասին հարցերը: Սոցիալական առավել մեծ նշանակություն ունեցող ապրանքների իրացման գների ուսումնասիրության նպատակով հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքները վկայում են բենզինի, դիզելային վառելիքի, դեղորայքի, բուսական յուղի, կարագի եւ շաքարավազի շուկաներում վերջին շրջանում արձանագրված իրացման գների բարձրացման միտումների մասին: Նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի ամանորին նախորդող ժամանակահատվածում արձանագրվում են լայն սպառման մի շարք ապրանքների իրացման գների բարձրացման միտումներ, հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է առնելու վերոնշյալ շուկաներում գործող տնտեսվարողների վարքագիծը, իրականացնելու է վերոնշյալ շուկաներում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից գների չհիմնավորված բարձրացման միջոցով օրենքի հնարավոր խախտումների կանխման եւ բացահայտման միջոցառումներ: Հանձնաժողովը բենզինի, դիզելային վառելիքի, դեղորայքի, բուսական յուղի, կարագի, ձվի եւ շաքարավազի շուկաներում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին հանձնարարեց նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գների յուրաքանչյուր բարձրացման դեպքում 2-օրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն` գնի փոփոխության չափի, դրա պատճառների, հիմնավորումների կամ գնի փոփոխության անհրաժեշտությունը առաջացնող այլ հանգամանքների վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն