Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքներն իր հասցեին Ռոբերտ<br /> Քոչարյանն աբսուրդային է համարում<br />


Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքներն իր հասցեին Ռոբերտ
Քոչարյանն աբսուրդային է համարում

  • 17-11-2009 14:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեկնաբանելով Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրերս Հայ Ազգային կոնգրեսի ակտիվի նիստում արած հայտարարությունները, որոնք վերաբերել են իրեն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Տեր-Պետրոսյանի մեծամտությունն ու ինքնահիացումը ծանր տպավորություն են թողնում: Ենթադրում եմ, որ ներկաները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի ելույթի ընթացքում չքնեն: Ըստ «Panorama.am»-ի, Ռ.Քոչարյանը նաեւ նշել է. «Իմ հասցեին արված մեղադրանքներն այնքան աբսուրդային են, որ իմաստ չունի կանգ առնել դրանց բովանդակային մասի վրա` վերջինիս բացակայության պատճառով»:
Նոյյան տապան  -   Քաղաքական