Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)


Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)

  • 20-02-2017 18:23:45   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն



Մյունխենում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։
 
Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։
 
Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրեց նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ ունեցած հանդիպումը։ Երկուստեք կարևորվեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play