ՀԱԿ-ը դառը անալգին է առաջարկում հասարակությանը. Արամ Մանուկյան (տեսանյութ)


ՀԱԿ-ը դառը անալգին է առաջարկում հասարակությանը. Արամ Մանուկյան (տեսանյութ)

  • 21-02-2017 16:03:48   | Հայաստան  |  Քաղաքական



Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) միակ քաղաքական ուժն է, որ դառը անալգին է առաջարկում հասարակությանը՝ վերջինիս խնդիրները լուծելու և առողջացնելու համար: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը մի վտանգավոր փուլում է հայտնվել, երբ անհրաժեշտ է բարձրաձայնել որոշ փաստերի ու թվերի մասին: 
 
Ըստ նրա՝  երկրում տիրող  իրավիճակի մասին չբարձրաձայնելն առնվազն դավաճանություն է սեփական պետության նկատմամբ: 
Նրա խոսքերով՝  իրականությունը հետևյալն է. «Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի դպրոցներում աշակերտների թիվը նվազել է  100 հազարով, իսկ գյուղերի մոտավորապես 10 տոկոսն այլևս ունեն 5 աշակերտ»:
Ա. Մանուկյանի փոխանցմամբ՝  իրականությունը դառն է նաև բանակում տիրող իրավիճակի դեպքում, քանի որ 1994 թվականից հետո խաղաղ պայմաններում զոհվել է 1500 զինվոր, և գրեթե նույնքան՝ խաղաղ բնակիչ: 
Նրա պնդմամբ, եթե միայն դպրոցների ու աշակերտների հաշվով ներկայիս տեմպերը շարունակվեն, ապա 20 տարի հետո Հայաստանում աշակերտ չի լինի: 
«Նույն պատկերն է տիրում մյուս բոլոր բնագավառներում, որտեղ կտրուկ նահանջ ենք ապրում. սրա պատճառները մի քանիսն է, մասնավորապես, աշխատատեղ չկա, սոցիալական վատ պայմաններ, անարդար միջավայր, որտեղ ցանկացած մարդու գլխին կարող են սարքեն, ինչ ուզեն, և պատերազմի վտանգ»,- նշեց Ա. Մանուկյանը՝ պնդելով, որ Հայաստանն այսօր ունի դեմոգրաֆիկ պայթունավտանգ իրավիճակ:  
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play