Հունգարիայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է<br /> ունեցել իր գործընկեր Պետեր Բալաշի հետ<br />


Հունգարիայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է
ունեցել իր գործընկեր Պետեր Բալաշի հետ

  • 10-11-2009 16:44:00   | Հունգարիա  |  Քաղաքական
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունգարիա պետական այցով ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող պատվիրակության կազմում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 9-ին հանդիպում է ունեցել իր հունգարացի գործընկեր Պետեր Բալաշի հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, Է.Նալբանդյանն ու Պ.Բալաշը մտքեր են փոխանակել երկկողմ փոխգործակցության մի շարք ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ, քննարկել ԵՄ-ում ընթացող գործընթացները եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի վերջին զարգացումները:
Նոյյան տապան  -   Քաղաքական