Մեկ շաբաթից Թալիշ մեկնող կամավորների առաջին խումբը սկսելու է շինարարական և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել (տեսանյութ)


Մեկ շաբաթից Թալիշ մեկնող կամավորների առաջին խումբը սկսելու է շինարարական և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել (տեսանյութ)

  • 22-02-2017 22:02:08   | Հայաստան  |  Հասարակություն



2007 թվականին Սիրիայից Հայաստան տեղափոխված Հակոբ Բերբերյանն այսօր լրացնում է ապրիլյան քառօրյայի հետևանքով անմարդաբնակ դարձած Թալիշ գյուղը վերաբնակեցնել ցանկացողների համար նախատեսված հարցաթերթիկը:  Նա, առանց վարանելու, հարցաթերթիկում ընդգրկված առաջին հարցին, թե արդյոք պատրաստ է մշտական բնակություն հաստատել Թալիշում, պատասխանում է այո:
 
Իրականում Արցախի սահմանամերձ այդ բնակավայրում մշտապես հաստատվելու մտադրություն միայն Հակոբը չէ, որ ունի: Երևանի մենեջմենթի համալսարանի դահլիճում այսօր հավաքված այս մարդիկ քննարկում են Թալիշ մեկնելու հետ կապված վերջին մանրամասները: Մոտ մեկ շաբաթից այնտեղ զուգահեռաբար մեկնարկելու են շինարարական և գյուղատնտեսական աշխատանքները: Այդ նպատակով մարտի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Թալիշ կմեկնեի կամավորների առաջին խումբը` բաղկացած մոտավորապես 44 հոգուց, այդ թվում նաև կանայք: Վերջիններիս կեցության և տեղում աշխատելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումն իր վրա է վերցրել Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությունը:  
Սեփական օրինակով Թալիշը վերաբնակեցնելու գաղափարի ջատագովներից է նաև «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպության նախագահ Էդուարդ Փոլադովը: Վերջինիս պնդմամբ` Թալիշ մեկնող կամավորները չեն գնում կռվելու, այլ հակառակը` պատրաստվում են գյուղը շենացնել` օրինակ ծառայելով նաև բուն թալիշեցիների համար: 
Թալիշի վերաբնակեցման ծրագրին իրենց աջակցությունն են հայտնում «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպությունը, «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունը, Արևմտյան Հայաստանի կառավարությունը և Երևանի մենեջմենթի համալսարանը: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play