Հունվար ամսվա կոմունալ վճարները բացարձակ թալան են.կառավարությունը խնդիրը չպետք է անտեսի


Հունվար ամսվա կոմունալ վճարները բացարձակ թալան են.կառավարությունը խնդիրը չպետք է անտեսի

  • 23-02-2017 12:50:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունվար ամսվա լույսի և գազի վճարները տարակուսանքի պատճառ են դարձել բազմաթիվ քաղաքացիների համար: Արդեն մի քանի օր է ինչ սոցիալական ցանցերում մարդիկ գրում են այն մասին, որ իրենք նախորդ դեկտեմբեր ամսվա չափ կամ դրանից քիչ լույս ու գազ սպառելու դիմաց իրականում վճարել են շատ ավելին:
 
Քաղաքացիներին զարմացնում է վճարների նման բարձրացումը և դա այն դեպքում, երբ հունվարի 1-ից` գազի սակագինը պաշտոնապես նվազել է: Սոցիալական  ցանցերում դժգոհող քաղաքացիների մեծ մասը նկատում էր, որ իրենք դեկտեմբեր ամսին շատ ավելի գազ ու լույս են սպառել՝ հատկապես տոնական օրերին, սակայն ավելի քիչ են վճարել քան հունվար ամսվա համար:
 
Ղարաբաղյան շարժման մասնակից, արվեստագետ Զարուհի Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում նույնպես խոսել է այս խնդրի մասին: Տիկին Մուրադյանը ևս բախվել է սույն խնդրին.«Այսօր վերջապես գնացի փոստ: Ֆեյսբուքի գրառումներից պարզ էր դառնում, որ գազի և լույսի վարձերը նախորդ ամսից շատ է եկել, բայց այն ինչ պատահեց, ցնցեց ինձ՝ գազը ուղիղ 30 000 ավել էր եկել դեկտեմբերից, մի 10 000 էլ լույսն էր ավել: Սա բացարձակ թալան է, որի դեմ ես չգիտեմ ինչ ձեռնարկել: Հունվարի մեկին հինգ օրով քաղաքից բացակայել ենք՝ ոչ եփել եմ, ոչ թխել: Հունվարն էլ դեկտեմբերից ցուրտ չեր…»,-ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Զարուհի Մուրադյանը:
 
Լրագրող Գայանե Աբրահամյանը այս խնդրի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Ժողովուրդ, այո, ասեմ, որ որքան էլ տարօրինակ է, չնայած հունվարին գազի գինը նվազել է, բայց մեր՝ 68քմ տարածքով բնակարանի գազի հաշիվն էլ դեկտեմբերի՝ 42.000-ից հունվարին դարձավ 65000, վստահաբար ավելի ուժեղ ռեժիմի վրա չենք դրել, սա հանելուկ է, որի պատասխանը պետք է ստանանք ԳԱԶՊՐՈՄ կոչեցյալ հիմնարկից… ասեմ ավելին. սկեսուրս երկու ամիս Հայաստանում չէր, բնակարանում մարդ չէր ապրում, ջեռուցում էինք մշտական մինիմալ ռեժիմով, երկու ամիսն էլ նույն, բացառապես նույն ռեժիմով, դեկտեմբերին հաշիվը՝ 15000, հունվարին՝ 25000: Ո՞վ կարող է պարզել էս հանելուկը. հիշեցնեմ `հունվարից գազի սակագինը նվազել է մոտ 5 տոկոսով»,-գրել է Գայանե Աբրահամյանը:
 
 Այս պահին իհարկե դժվար է ասել, թե ինչն է  հունվար ամսվա կոմունալ վճարների բարձրացման պատճառը, սակայն հստակ է, որ կառավարությունը խնդիրը չպետք է անտեսի: Կարծում ենք պետք է ուսումնասիրություն կատարվի և դրանց արդյունքները ներկայացվի հանրության դատին, որպեսզի հարցեր չմնան: Եթե անգամ գազի և լույսի ամսական վճարների բարձրացումը ունի օբյեկտիվ պատճառներ միևնույն է պետք է ցրել հանրության կասկածներն առ այն, որ քաղաքացիներին` պետական մակարդակաով շորթում են:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play