Այս գիշեր առաջնագծում


Այս գիշեր առաջնագծում

  • 24-02-2017 12:50:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 830 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և ՁՀՆ-7 տիպի նռնականետ (2 արկ):
 
Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play