Շփման գծում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
26-02-2017 23:18:06 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասված է.
«ՀՀ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաև այլ աղբյուրների զեկույցների համաձայն՝ փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կոպիտ խախտում է եղել, ինչի հետևանքով զոհեր են եղել: Մի քանի դի մնացել է չեզոք գոտում: Կողմերն իրար են մեղադրում հարձակման մեջ:
Համանախագահները կոչ են անում կողմերին ծանր զինատեսակները, որոնք ավելի վաղ մոտեցրել էին շփման գծին, վերադարձնել իրենց նախկին դիրքեր, և թույլ տալ դուրս բերել զոհվածների դիերը, ըստ նախօրեին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության:
Համանախագահները նաև կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորվածությունների մասին»: