Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի անդամը խոսել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ մշակութային ցեղասպանության մասին


Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի անդամը խոսել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ մշակութային ցեղասպանության մասին

  • 02-03-2017 12:43:54   | Ավստրալիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ներկայացուցիչների պալատում իր ելույթի ժամանակ Ուիլսոնը նշել է, որ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին կոտորելուց բացի փորձ է արվել նաև ոչնչացնել հայկական մշակույթը: «Դա կանխամտածված փորձ էր ջնջելու ոչ միայն հայերին, այլ նաև նրանց մասին հիշողությունը` ոչնչացնելով հայկական ժառանգությունն ու մշակույթը, ինչպես, օրինակ, արվեստի գործերն ու ճարտարապետական հուշարձանները: Կարճ ասած` դա ոչ միայն մարդկային ցեղասպանություն էր, այլ նաև մշակութային»,- նշել է Ուլիսոնը:
 
Նա ընդգծել է, որ հայկական մշակույթի վերացման մասին վկայությունները զետեղված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքում: «Օսմանյան կայսրության նպատակն էր ջնջել հայ ժողովրդի կյանքն ու հիշողությունները»,- ընդգծել է Ներկայացուցիչների պալատի անդամը` նշելով, որ բոլորը պետք է հանձնառու լինեն այն գործին, որ կատարվածն այլևս երբեք չկրկնվի: Նա շեշտել է նաև, որ մեկ քառորդով հայ լինելու փաստը ևս իր դերակատարումն ունի խնդրի նկատմամբ մշտական հետաքրքրություն պահպանելու հարցում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play