Ինֆարկտի հավանականությունը կանխատեսող ծրագիր


Ինֆարկտի հավանականությունը կանխատեսող ծրագիր

  • 08-03-2017 14:38:09   | Իրան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
 
Իրանի առողջապահության նախարարության և ծրագրավորման մի ընկերության համագործակցության արդյունքում իրանցի գիտնականներին հաջողվել է նախագծել ինֆարկտի հավանականությունը կանխատեսող ծրագիր:
Ծրագիրը, որը մշակվել է ինքնախնամքի, ոչ-վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման 11 գլխավոր սկզբունքների հիմունքներով, փորձագետների գնահատմամբ, վստահելի է:
Ծրագրում յուրաքանչյուր անհատի համար որոշակի յուրահատուկ պայմաններ են ներկայացվում, որոնք հարգելու դեպքում մարդը կարող է վարել առողջ կյանք:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ