ԱՄՆ արևելյան հատվածը գրեթե կաթվածահար վիճակում է (տեսանյութ և լուսանկարներ)


ԱՄՆ արևելյան հատվածը գրեթե կաթվածահար վիճակում է (տեսանյութ և լուսանկարներ)

  • 15-03-2017 10:42:03   | ԱՄՆ  |  Միջազգային




 

Պատճառը սոսկ գարնանը տեղացող առատ ձյունը չէ, այլ նաև «Ստելլա» ձնաբուքը: Վերջինս այնքան ուժեղ է, որ, ինչպես տեղեկացնում են արտերկրի և միջազգային լրատվամիջոցները, չեղյալ է հայտարարվել շուրջ 6000 չվերթ, դպրոցների աշխատանքը դադարեցվել է, հայտարարվել է արտակարգ ռեժիմ:
Ավելին. եղանակային վատ պայմանների հետևանքով չեղյալ է հայտարարել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Միացյալ Նահանգներ, որը պետք է տեղի ունենար երեկ՝ մարտի 14-ին, այն հետաձգվել է ուրբաթ՝ մարտի 17-ին:
Ըստ նախնական տվյալների, փոթորիկից, ընդհանուր առմամբ, կարող են տուժել 50 միլիոն ամերիկացիներ, որոնք ապրում են երկրի արևելքում: Նյու Յորքում ձյան շերտի հաստությունը փոթորկից հետո, համաձայն եղանակային կանխատեսումների,  կարող է հասնել մինչև կես մետրի: Միաժամանակ կանխատեսվել է ջերմաստիճանի կտրուկ անկում:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play