Շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը ՌԴ


Շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը ՌԴ

  • 15-03-2017 19:11:13   | Ռուսաստան  |  Քաղաքական

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան: «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարում մոմավառությունից հետո, Հանրապետության Նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Անհայտ զինվորի հուշարձան, ծաղկեպսակ դրել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:
 
Կեսօրին Նախագահ Սարգսյանը կմեկնի Կրեմլի Մեծ պալատ, որտեղ հանդիպում կունենա գործընկերոջ` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play