Ուղիղ միացում. Բողոքի ակցիա` նվիրված «Հաց բերողի» հիշատակին. ցուցարարները երթ են իրականացնում Մաշտոցի պողոտայով


Ուղիղ միացում. Բողոքի ակցիա` նվիրված «Հաց բերողի» հիշատակին. ցուցարարները երթ են իրականացնում Մաշտոցի պողոտայով

  • 16-03-2017 18:53:12   | Հայաստան  |  Իրավունք




Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ժամեր առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ «Սասնա Ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Հաց բերող» մականվամբ: Նրա հիշատակին նվիրված մի խումբ ակտիվիստներ Ազատության հրապարակից սկսեցին բողոքի երթով շարժվել դեպի Արդարադատության նախարարություն:

Ցուցարարները, դատելով վերջիններիս բացականչություններից, «Հաց բերող»-ի մահվան համար մեղադրում են իշխանություններին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նրանք, մասնավորապես, բացականչում են «Հաց բերողին» սպանել են, «Սերժիկ` մարդասպան» և այլն: Մանրամասները` «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում

Նոյյան տապան  -   Իրավունք