Հաց Բերողի սպանությունը վարչակազմի կողմից Հայի էության դեմ հերթական ամենավայրի դրսևորումն է.Պահպանողական կուսակցություն


Հաց Բերողի սպանությունը վարչակազմի կողմից Հայի էության դեմ հերթական ամենավայրի դրսևորումն է.Պահպանողական կուսակցություն

  • 17-03-2017 18:37:21   | Հայաստան  |  Քաղաքական

Խղճի կալանավոր Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի երկարատև խոշտանգման միջոցով սպանությունն իշխող վարչակազմի կողմից Հայի էության դեմ շարունակվող պատերազմի հերթական ամենավայրի դրսևորումն է, որի նմանը մեր ժողովուրդը տեսել էր միայն մոնղոլական, երիտթուրքական և կոմունիստական ժամանակներում:
 
ԱԺ «ընտրությունների» նախաշեմին այս սպանությամբ հերթական անգամ փորձ արվեց ահաբեկելու, որ Հայի էության ցանկացած դրսևորում դրածո իշխանությունը ոչնչացնելու է անողոքաբար: Անկախ հայտարարված «հետաքննության» արդյունքներից, ինչպիսիք ՀՀ քաղաքացիները տեսել են 2008թ. մարտի 1-ի և բազում այլ առիթներով, սպանության պատասխանատուն իշխող վարչակազմն է՝ իր խաղի կանոններն ընդունած և ներկայումս աթոռակռվով զբաղված հաճախորդների հետ միասին, իսկ զոհը՝ Հայաստանի քաղաքացիներն ու Հայաստանի պետականության վաղվա օրը:
 
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play