Հարաբերությունների վերականգնումից հետո Թուրքիան և Ռուսաստանը զբաղված են տարածշրջանային հարցերի լուծմամբ. Չավուշօղլու


Հարաբերությունների վերականգնումից հետո Թուրքիան և Ռուսաստանը զբաղված են տարածշրջանային հարցերի լուծմամբ. Չավուշօղլու

  • 22-03-2017 15:17:01   |   |  Հասարակություն

 
Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են իրենց հարաբերությունները և այժմ աշխատում են տարածաշրջանում խնդիրների լուծման վրա: tass-ի փոխանցմամբ` այդ մասին Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Մենք հաղթահարել ենք տարաձայնությունները Ռուսաստանի հետ. Այսօր մեր հարաբերությունները վերականգնված են և համագործակցում ենք տարածաշրջանային խնդիրները լուծելու ուղղությամբ»,-ասել է ԱԳ նախարարը: 
Որպես օրինակ` Չավուշօղլուն բերել է արցախյան և սիրիական հակամարտությունները: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Անկարան շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play