45 ՀԿ ներկայացուցիչներ կքվեարկեն ՀՀԿ-ի ու նրա թեկնածուների օգտին


45 ՀԿ ներկայացուցիչներ կքվեարկեն ՀՀԿ-ի ու նրա թեկնածուների օգտին

  • 22-03-2017 16:35:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում, տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության սոցիալական ոլորտի կազմակերպությունների համաժողով, որին ներկա էին ոլորտի 45 հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ: 
 
Համաժողովին ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուներ:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին սոցիալական ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվեցին պետական հոգածության նշանակության խնդիրներն ու անելիքները: 
Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան սոցիալական ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բարձրացված խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով ոլորտի բարեփոխումներին և հետագա քաղաքականությանը վերաբերող հարցերին: 
Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի սոցիալական պաշտպանության ոլորտի դրույթները ներկայացվեցին Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված տիկին Ջեմմա Բաղդասարյանի կողմից: 
Ավարտին, համաժողովը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որում կոչ է արվում առաջիկա ընտրություններում աջակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: 
Համաժողովի հայտարարությունը, որին միացել են համաժողովին ներկա հասարակական կազմակերպությունները,  ներկայացնում ենք ստորև: 
«Վերջին տարիներին շարունակվում են պետության կողմից սոցիալական ոլորոտում  արդեն բնականոն դարձած նոր համակարգերի ձևավորման, սոցիալական  ծառայությունների մատուցման նոր՝ մարդակենտրոն մոտեցումների ներդրման, բարեփոխումների իրականացման  քայլերը: 
Այս ոլորտի բոլոր բնագավառներում արձանագրվեցին դրական տեղաշարժեր՝ նախորդ տարիներին սկսված բարեփոխումների ուղղությամբ: 
Զբաղվածության պետական ծրագրերի հասցեականության և ծախսարդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվել են նպատակային ծրագրեր, զբաղվածության պետական կարգավորման  ակտիվ ծրագիր: 
Ընտանիքներին նպտակային աջակցություն տրամադրելու համար վերանայվել և կիրառվում են նպաստների տրամադրման  նոր համակարգեր, մշակվել են ընտանիքների անապահովության գնահատման նոր մոտեցումներ:
 Ընտանիքի անապահովության գնահատման հասցեականության մակարդակի բարձրացման և տրամադրվող սոցիալական ծառայությունների հասցեականության տեսանկյունից կարևոր է ծառայությունների տրամադրման մոտեցումները՝ ըստ անձի և ընտանիքի բազմակողմանի գնահատված կարիքի:
Աշխատանքներ են իրականացվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավման, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի, երեխայի և նրա ընտանիքի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովման ուղղությամբ:
Հաշմանդամության բնագավառում վարվող քաղաքականությունն ու պետական նպատակային ծրագրերն ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովմանը: 
Հաշվի առնելով սոցիալական ոլորտում իրականացված  բարեփոխումների նկատելի առաջընթացը, ինչպես նաև հաշվի առնելով դեռևս լուծում պահանջող խնդիրները՝  գտնում ենք,  որ առաջիկա տարիների համար անհրաժեշտ է շարունակել արդեն իսկ որդեգրված մասնակցային քաղաքականությունը:
Կառավարությունը պետք է շարունակի ապահովել ոլորտի խնդիրներով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը որոշումների կայացման, իրավական ակտերի նախագծման և քաղաքականության  մշակման գործընթացում:   
Համոզված ենք, որ նման մոտեցումը հիմնական գրավականն է առավել թափանցիկ, հաշվետվողական  և արդյունավետ սոցիալական քաղաքականություն ունենալու համար:
Մենք՝ համաժողովի մասնակից ներքոստորագրյալ կազմակերպություններս, 
 կարևորելով և գնահատելով Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործունեությունն ու սոցիալական խնդիրների լուծման գործում առաջարկվող իրատեսական ծրագրերն ու քաղաքականությունը,
կոչ ենք անում 2017թ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկել Հայաստանի Հանրապետական Կուսակցության ու նրա թեկնածուների օգտին»: 
 
Հայտարարությանը միացել են թվով 45 հասարակական կազմակերպություններ: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play