Ավստրիայի ՆԳՆ-ն 1000 եվրո է առաջարկում փաստականերին իրենց հայրենիք վերադառնալու դեպքում


Ավստրիայի ՆԳՆ-ն 1000 եվրո է առաջարկում փաստականերին իրենց հայրենիք վերադառնալու դեպքում

  • 22-03-2017 16:45:02   | Ավստրիա  |  Հասարակություն

 
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է 1000 եվրո տրամադրել առաջին 1000  փախստականներին, որոնք ինքնակամ կորոշեն լքել հանրապետության տարածքն առաջիկա տարիների ընթացքում: tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ավստրիական ՆԳՆ Վոլֆգանգ Սոբոտկան: 
Ըստ նրա` վերոնշյալ գումարը տրամադրվելու է միայն այն փախստականներին, որոնց ապաստան ստանալու համար գրված դիմումները վերանայվելու են այս տարվա մարտի 15-ից: Բացի այդ, նախաձեռնությունը տարածվում է միայն Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից Ավստրիա եկած ներգաղթյալների վրա: 
Ավստրիայի միգրացիոն ծառայությունից նշել են, որ նախորդ տարի գրեթե 10,7 հազար մարդ է լքել երկիրը, որոնցից 5,8 հազարը` ինքնակամ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play