Հայաստան «Իգլա» զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործով ձերբակալված է նաև Սամվել Բաբայանը (տեսանյութ)


Հայաստան «Իգլա» զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործով ձերբակալված է նաև Սամվել Բաբայանը (տեսանյութ)

  • 22-03-2017 20:52:55   | Հայաստան  |  Իրավունք



 
 
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը քիչ առաջ հանդես եկավ նոր հաղորդագրությամբ, որով պաշտոնապես հաստատեց Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության լուրը:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի ։
Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։
Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։
Նախաքննությունը շարունակվում է»։ 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play