Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով


Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով

  • 25-03-2017 18:39:53   | Հայաստան  |  Քաղաքական

 
Իրազեկ քաղաքացիների միավորման կողմից փաստագրվեց իշխող կուսակցության ՀՀԿ-ի կողմից կրթական հաստատությունների ղեկավարների ապօրինի մեթոդներով ներգրավման միջոցով ընտրողների հավաքագրման փաստը, որի մասին երեկ ԶԼՄ-երով և սոցիալական ցանցերով բուռն քննարկումներ տեղի ունեցան:
 
Նման գործելակերպը հանդիսանում է ընտրողների ազատ կամքի վրա աննախադեպ և համակարգված ճնշում, որը ոչ միայն Ազատ Արդար ընտրությունների դեմ է, այլ հանդիսանում գործող իշխանության կողմից վերարտադրման միակ գործիքը: Արդյոք պետք է հանդուրժենք քրեական գործելակերպով ՀՀԿ-ի հերթական ցինիկ ու անպատժելի վարքագիծը՝ ՈՉ : Մենք արդյոք հերթական անգամ պետք է անտարբեր մնանք մեր մարդկային արժանապատվությունը նսեմացնող հերթական վերաբերմունքին՝ՈՉ:
 
Մենք ՈՉ ենք ասում ՀՀԿ-ի մասնակցությանը Ազգային Ժողովի ընտրություններին և պահանջում ենք չեղյալ հայտարարել ՀՀԿ-ի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
 
Իշխող ՀՀԿ-ն այլևս չի կարող մասնակցություն ունենալ ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին իր հակասահմանադրական և հակաիրավական գործելակերպի պատճառով:
 
Բոլոր նրանք, ովքեր համամիտ են Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի կողմից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջին, կոչ ենք անում վաղը՝ 2017թ մարտի 26-ին ժամը 17:00-ին հավաքվել Երևանի Ազատության հրապարակում, «Երթ հանուն ազատ և արդար ընտրությունների» ակցիային:
 
Շարժվում ենք դեպի Կենտրոնական ընտրական Հանձնաժողովի մոտ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play