Մոսկվայի Նկարիչների կենտրոնական տանը բացվեց Այվազովսկու<br /> նկարների ցուցահանդեսը <br />


Մոսկվայի Նկարիչների կենտրոնական տանը բացվեց Այվազովսկու
նկարների ցուցահանդեսը

  • 20-10-2009 19:20:00   | Ռուսաստան  |  Մշակույթ
ՄՈՍԿՎԱ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նկարիչների կենտրոնական տանը բացվեց ռուսական ծովանկարչության վարպետի գլուխգործոցների ցուցահանդեսը: Ցուցադրությունը հանդիսականներին ծանոթացնում է մասնավոր հավաքածուներում պահվող նկարներին: Շատ աշխատանքներ ցուցադրվում են առաջին անգամ, ինչը թույլ է տալիս արվեստասերներին նոր բացահայտումներ անել, պատմում է «Նովոստի կուլտուրին» («Մշակութային նորություններ»): Երբ նայում ես Այվազովսկու նկարներին, լսում ես ծովի աղմուկը եւ զգում ծովային տարերքի ուժը: Այդպես կարելի է ասել գործնականում բոլոր նկարների մասին, եւ դա միանգամայն բացատրում է մեծ գեղանկարչի ստեղծագործությունների վիթխարի ժողովրդականությունը: Հայ վաճառականների զավակ Հովհաննես Այվազյանը, որ ռուսական արվեստի պատմության մեջ մտել է Իվան Այվազովսկի անունով, իր կյանքի ընթացքում նկարել է մոտ վեց հազար կտավ: Եթե այդ վեց հազարը բաժանենք իր ապրած տարիների թվին` 83, որից նախապես հանելով մոտավորապես տասը, չէ որ նա շատ վաղ է սկսել նկարել, կստացվի, որ Այվազովսկին ամեն չորս օրը մեկ միջինը մի նկար է նկարել: Զարմանալի աշխատասիրություն: Եղել է իր ժամանակի ամենաշատ ճանապարհորդող նկարիչը: Թվում է, նա անցել է բոլոր ծովերն ու օվկիանոսները, չի եղել միայն Անտարկտիդայում: Խիտ այտամորուքով, ինչպես իսկական ծովագայլի մոտ, Այվազովսկին շատ նման է առագաստանավի կապիտանի: Կայսերական նավատորմի հրամանատարությունը նույնիսկ հատուկ արտոնություն էր շնորհել Այվազովսկուն: «Նա զինվորական չէր, բայց ծովի հանդեպ կիրքը նրան դարձրեց Գլխավոր ծովային շտաբի նկարիչ համազգեստ կրելու իրավունքով, սակայն առանց ռոճիկ ստանալու իրավունքի»,- ասում է Տրետյակովյան պետական պատկերասրահի աշխատակից Գալինա Չուրակը: Այվազովսկին պարզապես չէր սիրում ծովը: Նա խելագարվում էր նրա համար: Մի անգամ նույնիսկ ծովակալ Նախիմովին համոզել է վերցնել իրեն ռազմական արշավի, որի ժամանակ Այվազովսկին վկա է դառնում ծովային դեսանտի իջեցման: Այդպես է հայտնվել «Դեսանտի իջեցում Սուբաշի տանը»: Սակայն Այվազովսկու ծովանկարների մեծ մասը ի վերջո իր երեւակայության արդյունք է, եւ ինչպիսի:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play