Թերևս պատահական չէ, որ Արցախում զորավարժությունն անցկացվել է հիմա


Թերևս պատահական չէ, որ Արցախում զորավարժությունն անցկացվել է հիմա

  • 29-03-2017 11:16:55   |   |  Քաղաքական

 
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, մարտի 22-ից 25-ը բանակային զորատեսակների և ստորաբաժանումների ներգրավմամբ անց է կացվել գնդային մարտավարական զորավարժություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ զորավարժությունը հնարավորություն է տվել կատարելագործել ներգրավված անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները, բարձրացնել դաշտային վարժվածության մակարդակն ու անընդհատ փոփոխվող իրադրությունում որոշումներ ընդունելու ունակությունները:
Զորավարժությունն անցել է ըստ նախատեսված պլանի և ևս մեկ անգամ ցույց տվել, որ ինչպես պայմանական, այնպես էլ իրական մարտադաշտում պաշտպանության բանակն ի վիճակի է պատվով կատարել իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր և ապահովել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգությունը:
Զորավարժության եզրափակիչ փուլին ներկա են գտնվել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը։
Բացառված չէ, որ թշնամին անցած տարվա ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունների տարելիցին ակտիվանա կամ փորձի օգտվել Հայաստանում ապրիլի 2-ից հետո ներքաղաքական իրավիճակի հնարավոր լարումից կամ նույնիսկ ապակայունացումից: Զգոն լինենք…
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play