Կրասնոդարցի «Նոր հայերը» միավորում են հայ երիտասարդներին<br />


Կրասնոդարցի «Նոր հայերը» միավորում են հայ երիտասարդներին

  • 13-10-2009 12:50:00   | Ռուսաստան  |  Մշակույթ
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Արդեն չորս տարի է, ինչ Կրասնոդարում գործող «Նոր հայեր» ստեղծագործական միավորումը կազմակերպում է հայ երիտասարդական երեկույթներ: Ժամանակակից աշխարհում, հետաքրքրական մարդկանց հետ շփումը եւ ընկերությունը հաճախ երկրորդ պլան է մղվում: Այդ բացն են Կրասնոդարի հայ երիտասարդության կյանքում փորձում լրացնել «Նոր հայեր» միավորման մասնակիցները` Էդգար Բարսեղյանը, Ռոման Պողոսյանը, Արթուր Առուստամյանը, Առնոլդ Զախարյանը եւ Վարդան Միրզոյանը: Նրանց նպատակն է միավորել հայ երիտասարդությանը` հանդիպումներ, ծանոթություն, շփում, ընկերություն, ինչպես նաեւ ընդունված ժամանց: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հերթական երեկույթը անցկացվել է հոկտեմբերի սկզբին «Քրիստափոր Կոլումբոս» թատրոն-կաբարեի սրահում: Կազմակերպիչների պատրաստած ծրագրում ընդգրկված էին կրասնոդարյան մի քանի շոու-բալետների, պարոդիստ Համլետ Բայախչյանի ելույթները, զանազան մրցույթներ եւ վիկտորինաներ, եւ իհարկե, պարեր եւ ազգային երաժշտություն «Նոր հայեր» խմբի կատարմամբ: Երեկույթի կազմակերպիչների կարծիքով, Կրասնոդարի հայ երիտասարդները կարիք ունեն նման միջոցառումների, որ ծրագրվում է կազմակերպել ավելի լայն մասշտաբով, քան «Նոր հայեր» միավորումն է հիմա աշխատում: Հաշվի առնելով, որ միավորման տղաները գործում են առանց Կրասնոդարի հայկական կազմակերպությունների որեւէ աջակցության, միջոցառումների կազմակերպման մեջ կարեւոր դեր են խաղում հովանավորները, այս դեպքում «Քրիստափոր Կոլումբոս» թատրոն-կաբարեի սեփականատեր Սերգեյ Գեւորգի Սիմավոնյանը, որին եւ շնորհակալություն է հայտնում «Նոր հայեր» միավորումը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play