Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց


Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց

  • 12-04-2017 10:17:25   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play