Orange-ը մայիսին նախատեսել է բազմաթիվ եվրատեսիլյան անակնկալներ


Orange-ը մայիսին նախատեսել է բազմաթիվ եվրատեսիլյան անակնկալներ

  • 29-04-2011 19:16:08   | Հայաստան  |  Մշակույթ
Ապրիլի 29-ին Orange-ի գլխավոր խանութում տեղի ունեցավ Եվրատեսիլ 2011-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմիի հանդիպումը լրագրողների եւ երկրպագուների հետ, որը երգչուհու վերջին հանդիպումն էր Դյուսելդորֆ մեկնելուց առաջ: Հանդիպման ընթացքում Orange-ը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ Եվրատեսիլի գլխավոր գործընկերն է Հայաստանում, ներկայացրեց նաեւ այն միջոցառումներն ու անակնկալները, որ սպասում են Եվրատեսիլի երկրպագուներին մայիս ամսվա ընթացքում: «Մենք հպարտ ենք արդեն երկրորդ անգամ աջակցել այս համաեվրոպական տոնի ն Հայաստանում: Սա կարեւոր մրցույթ է, որը թույլ է տալիս տաղանդավոր կատարողներին հայտնի դառնալ ամբողջ Եվրոպայում, միաժամանակ նպաստում է երկրի ճանաչմանը: Orange-ի աջակցությամբ այս տարի Հայաստանի ներկայացուցիչը բազմաթիվ պրոմո-այցելություններ ունեցավ եվրոպական տարբեր երկրներ իսկ նրա տեսահոլովակը շրջում է բազմաթիվ երկրների հեռուստաեթերում եւ բազմաթիվ ինտերնետային կայքերում: Վստահ եմ, որ այս այցելությունների ու մեր բոլորի համատեղ ջանքերով Հայաստանը բարձր միավորներ կստանա», -ասաց Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: Orange-ը հատուկ անակնկալ էր պատրաստել Հայաստանում Եվրատեսիլի թերեւս ամենամեծ երկրպագուի` տասնութամյա Մարիամ Ալեքսանյանի համար, որն Orange-ից ստացավ Եվրատեսիլի ուղեգիր: Մարիամն արդեն մի քանի տարի է, ինչ Եվրատեսիլի երկրպագուների հայկական ցանցի ակտիվ անդամներից է: Այս խմբի ներկայացուցիչներին, որոնք Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության առաջին տարվանից ի վեր իրենց շուրջն են համախմբում մրցույթի սիրահարներին եւ բոլոր միջոցներով աջակցում Հայաստանի ներկայացուցիչներին, դեռ անցյալ տարվանից նկատել էին Orange-ում: Խումբն այս տարի ցանկանում է գրանցվել Եվրատեսիլի երկրպագուների միջազգային կազմակերպությունում (Organisation Gռnռrale des Amateurs de l՝Eurovision), ինչի համար այս ուղեւորությունն ավելի քան կարեւոր է: «Մեզ համար մեծ ուրախություն է օգնել այս երիտասարդներին իրականացնել իրենց երազանքները: Սրանով մենք նաեւ կօգնենք OGAE-ին կայանալ եւ ավելի ուժեղանալ Հայաստանում: Սակայն նրանք, ովքեր չեն մեկնի Դյուսելդորֆ, նույնպես կդառնան Եվրատեսիլ տոնի մասնակիցը: Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես Հայաստանի երկու քաղաքներում Orange-ը նախաձեռնել է Եվրատեսիլի հանրային դիտում, որը հնարավորություն կտա բելոր երաժշտասերներին միասնաբար աջակցել Հայաստանին»,- ասաց ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: Եզրափակիչի հեռարձակման օրը` մայիսի 14-ը, անմոռանալի կդառնա Երեւանի եւ Վանաձորի բնակիչների համար նոր գույներով եւ բազմաբնույթ իրադարձություններով: Երեւանում տեղի կունենա «Եվրատեսիլյան» համերգ, որի ժամանակ ելույթ կունենան հայկական էստրադային երգիչներ, ինչպես նաեւ նախորդ տարիներին Եվրատեսիլին մասնակցած հայտնի կատարողներ, իսկ վանաձորցիները մինչեւ ուղիղ հեռարձակման սկիզբը կմասնակցեն անակնկալներով լի բացօթյա երաժշտական միջոցառման հայտնի DJ-ների երաժշտական մշակումներով: Այսօրվանից արդեն Boom-Boom երգը հասանելի է Orange-ի երաժշտական տարբեր պլատֆորմներում. այն կարելի է բեռնել WAP պորտալից, ինչպես նաեւ` որպես Սպասազանգ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play