Հայտնի են ՀՀ-ում 850 մլն դոլարի ներդրում իրականացնողները (տեսանյութ)


Հայտնի են ՀՀ-ում 850 մլն դոլարի ներդրում իրականացնողները (տեսանյութ)

  • 13-04-2017 15:16:17   | Հայաստան  |  Հասարակություն



 
Այս տարի Հայաստանի տնտեսությունում նախատեսվում է իրականացնել 850 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հայտնի են: Այս մասին ապրիլի 13-ին կայացած ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: 
Ըստ նրա` ներդրումային ծրագրերից շատերն ակտիվորեն քննարկվում են, մյուսներն արդեն իսկ իրականացվել են: 
Ս. Կարայանի խոսքերով` ներդրումներն հիմնականում իրականացվելու են հանքարդյունաբերության, էներգետիկայի, թեթև արդյունաբերության, դեղագործության և սննդի վերամշակման ոլորտներում: 
«Ներդրողներն ինչպես Հայաստանից են, այնպես էլ այլ երկրներից, այդ թվում արտերկրում ապրող հայեր»,- ասաց նա` հավելելով, որ ակնկալում են հայտարավածից էլ շատ ներդրումներ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play