Աշխարհը գտնվում է սարսափելի գլոբալ պատերազմի մեջ, վերջ տվեք պատերազմներին. Ֆրանցիսկոս պապ
13-04-2017 20:08:57 | Իտալիա | Քաղաքական
Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապը, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին ընդառաջ, հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում ընթացող պատերազմներին վերջ դնելու կոչով:
Իտալական «La Repubblica» թերթին այսօր տված հարցազրույցում նա նշելով, որ աշխարհը գտնվում է սարսափելի գլոբալ պատերազմի մեջ, ընդգծել է համաշխարհային խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Հռոմի պապն ասել է. «Տարբեր երկրներում ահավոր պատերազմներ են ընթանում և միշտ ամենամեծ տուժողները լինում են անմեղներն ու թույլերը»:
Ֆրանցիսկոս պապը հավելել է, որ «Զենք արտադրողներն ու մաքսանենգներն առանց որևէ սահմանափակման զենք են վաճառում և հակամարտ կողմերից մեծ շահույթ են ստանում»: