Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխություններին կողմ են քվեարկել ընտրողների կեսից ավելին


Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխություններին կողմ են քվեարկել ընտրողների կեսից ավելին

  • 17-04-2017 12:48:48   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Թուրքիայում նախագահական կառավարման համակարգին անցնելու կողմնակիցները ոչ շատ մեծ տարբերությամբ հաղթել են կիրակի տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում: Interfax-ի փոխանցմամբ` քվեաթերթիկների վերջնական հաշվարկներով` սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 99,97 տոկոս ընտրողների 51,41 տոկոսը (25 մլն 156 հազար 860), իսկ դեմ`  48,59 տոկոսը (23 մլն 777 հազար 14): 
Ավելի վաղ, թուրքական ԶԼՄ-ներին հղում տալով, հաղորդվել էր, որ հանրաքվեին ընտրողների մասնակցությունը կազմել է 86 տոկոս: 
Նշվում է, որ հանրաքվեյով 18 փոփոխություններ են մտցվել Թուրքիայի սահմանադրության մեջ: Դրանք, մասնավորապես, վերաբերում են նախագահի լիազորությունների ընդարձակմանը և խորհրդարանական կառավարման համակարգից նախագահականի անցմանը: 
Երկուշաբթի գիշերը Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հաստատել է, որ հանրաքվեյին մասնակցած ընտրողների մեծ մասը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, որոնք էականորեն ընդարձակում են երկրի նախագահի լիազորությունները: 
Associated Press գործակալությունը նշել է, որ Թուրքիայի ԿԸՀ-ն այդ հայտարարությունն արել է անմիջապես նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի` հաղթանակի կողմնակիցներին շնորհավորելուց  հետո, չնայած որ այդ պահին պաշտոնական արդյունքները դեռևս հրապարակված չեն եղել: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play