Նոր փոստային բացիկ՝ նվիրված ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային


Նոր փոստային բացիկ՝ նվիրված ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային

  • 25-04-2017 12:37:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2017 թվականի ապրիլի 21-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային: Մարումը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:
 
Փոստային բացիկը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
 
Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված են ՀՀ ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանը՝ Սարոյի դերում և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Գոհար Գասպարյանը՝ Անուշի դերում: Նրանք պատկերված են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի խորապատկերին:  
 
Փոստային բացիկի ներքևի ձախ անկյունում ներկայացված են «Անուշ» օպերայի հին աֆիշները՝ բեմական վարագույրների ներքո: 
 
Մեկ նամականիշով փոստային բացիկի մարման արարողությանը մասնակցեցին՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ավագ Պետրոսյանի որդին՝ դիրիժոր և դաշնակահար Արա Պետրոսյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
 
 
Թողարկման օրը` 21 ապրիլի 2017թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյան 
Տպարանը` «Ասողիկ» 
Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
Տպաքանակը` 500 հ. 
 
 
 
 
 
«ՀայՓոստ» ՓԲԸ
Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ԲՎ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play