Տորնադոն հարվածել է ԱՄՆ-ի մի շարք նահանգների, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)


Տորնադոն հարվածել է ԱՄՆ-ի մի շարք նահանգների, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

  • 01-05-2017 16:31:57   | ԱՄՆ  |  Միջազգային



 
 
ԱՄՆ-ի կենտրոնական և հարավային մասերում շաբաթ օրը, թարմ տվյալների համաձայն, առնվազն 14 մարդ է զոհվել տորնադոյի և ջրհեղեղի հետևանքով: Բոլորից առավել տուժել են Տեխասը, Միսուրին, Միսիսիպին, Արկանզասը, Ալաբաման, Օկլահոման և Լուիզանան:
Տեխաս նահանգի արևելքում տորնադոն իր ճանապարհին ամեն ինչ սրբել-տարել է: Այստեղ զոհվել է նվազագույնը հինգ հոգի, շուրջ 50-ը վիրավորվել է: Տարածաշրջանում օրվա երկրորդ կեսին երեք տորնադո է անցել: Մի քանի տասնյակ տներ փլվել են, տեղական իշխանությունները հայտնել են նահանգին պատճառված հսկայական վնասի մասին:
Արկանզաս նահանգում ջրհեղեղից և ուժեղ քամուց զոհվել են երեքը, երկու երեխա անհետ կորել են այն բանից հետո, երբ ավտոմեքենան, որում գտնվել են նրանք, տարերքը կամրջի վրայից տարել է: Այստեղ զոհվել է նաև մի կին, որի տունը, որին հարվածել է ծառը, չի դիմացել քամու ճնշմանը: Թենեսի նահանգում զոհերից մեկը 2-ամյա մի աղջնակ է եղել, որն ուժեղ քամուց ընկել է ֆուտբոլի դարպասի կարկասի վրա: Եվս երկու հոգի զոհվել են Միսուրիում:
«Մեզ մոտ կտրատվել են էլեկտրահաղորդման գծերը, մենք ոչինչ չենք կարող անել,- պատմել է Կանտոն սիտի փոքրիկ քաղաքի քաղաքապետը:- Շրջանում շատ տներ կան, որոնք տուժել կամ քանդվել են»:
Ինչպես հաղորդել են եղանակային ծառայությունից, չորս տորնադո է հարվածել Դալլասից արևելք ընկած մի քանի փոքրիկ քաղաքների:
Այսպիսի տարերային աղետներն ԱՄՆ-ում չափազանց շատ են, չկա տարի, որ մի քանի անգամ չարձանագրվեն նման աղետներ: Զարմանում ես մեր այն հայերի վրա, որոնք Հայաստան երկիր-դրախտավայրը թողած, ապրելու համար գնում են Միացյալ Նահանգներ:
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play