Քննարկվել են անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրները


Քննարկվել են անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրները

  • 03-05-2017 16:07:00   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի» նախկին նախագահ Տժերտ Ջորնանին և «Եվրոպայի անասնաբույժների ֆեդերացիայի» քարտուղար Յան Վարտենին: Հանդիպմանը ներկա էր նաև Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը:
 
Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CARD հիմնադրամը Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում նախատեսում է հիմնել անասնաբուժական ասոցիացիա, որի նպատակն է հանրապետությունում զարգացնել անասնաբուժական մասնավոր բիզնեսը:
 
Նրանք նշել են, որ Հայաստան կատարած այցի նպատակն է տրամադրել խորհրդատվություն անասնաբուժական ասոցիացիայի հիմնման վերաբերյալ: Խորհրդատուները  մի շարք հանդիպումներ են անցկացնելու հանրապետության տարբեր կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:
 
«Անասնաբուժությունը գյուղատնտեսության ոլորտի կարևոր ճյուղերից է, որը մշտական վերահսկման և մոնիթորինգի կարիք ունի: Այս հարցում մենք բարձր ենք գնահատում ձեր փորձը և հուսով ենք, որ այն մեզ համար օգտակար կլինի: Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել ձեզ Հայաստանում նախատեսվող նախաձեռնություններում», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
 
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի անասնաբուժության ոլորտի առաջնահերթ խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Աշխատանքների առավել արդյունավետ իրականացման նպատակով նախարարը հորդորել է հյուրերին որպես վերահսկող մարմին սերտորեն համագործակցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անասնաբուժության ոլորտին առնչվող, այդ թվում` պետության և մասնավոր հատվածի համագործակցությանը, գյուղատնտեսական կենդանիների հաշվառմանը և համարակալմանը վերաբերող հարցերին:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play