Ընդերքօգտագործման ոլորտի 4 ընկերություններ կիրականացնեն 180 մլն դոլարի ներդրումներ


Ընդերքօգտագործման ոլորտի 4 ընկերություններ կիրականացնեն 180 մլն դոլարի ներդրումներ

  • 04-05-2017 11:34:32   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այս տարի սպասվում են մեծ ծավալի ներդրումներ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության  երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, ընդերքօգտագործողներից ստացված տեղեկատվության համաձայն, ոլորտի չորս ընկերություններ՝ «Գեոպրոմայնինգ Գոլդը», «Լիդիան Արմենիան», «Թեղուտը» և «Վայք Գոլդը» պատրաստվում են իրականացնել ընդհանուր առմամբ 180 մլն դոլարի ներդրումային ծրագրեր. 
 
-Ավելի քան 158 մլն դոլար է նախատեսվում Ամուլ¬սարի ոսկեբեր քվար¬ցիտ¬ների հանքավայրի  շահագործման նախա¬պատ¬¬րաստման  նպատակով։ 
Ներդրումները հավասարաչափ կիրականացվեն տարվա վերջին երեք եռամսյակների ընթացքում։ Նախատեսում է յուրաքանչյուր եռամսյակում իրականացնել 52,8 մլն դոլարի աշխատանքներ, որի արդյունքում կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Տարեսկզբին այս ծրագրում ընդգրկված աշխատողների թիվը գերազանցում էր 360-ը։ Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրականացման առաջիկա երկու տարիներին այն կհասնի 1,2-1,3 հազարի։ 
Այս տարվա համար 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր կիրականացնի «Գեոպրոմայնինգ Գոլդը»։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերազինել Սոթքի ոսկու կորզ¬ման ֆաբրիկան և հան¬քա¬վայրը։ Գրեթե նույնքան կկազմի Թե¬ղուտի պղինձ-մոլիբդե¬նային հանքավայրի շա¬հագործման նախա¬պատ¬րաստման աշխատանքների ֆինանսավորումը։ Ծրագրերն արդեն մեկնարկել են։ 
 Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, 2 մլն դոլարի ներդրումներ են սպասվում նաև «Վայք Գոլդը»  ընկերության կողմից։  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play