Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հարձակումը կազմակերպելու նպատակով հորինված Խան Շեյխունի պատմությունը


Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հարձակումը կազմակերպելու նպատակով հորինված Խան Շեյխունի պատմությունը

  • 04-05-2017 21:05:59   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Գերմանիայում հրատարակվող թերթերից մեկում տպագրված «Թունավոր գազի կոտորածը և կեղծ միջադեպը» խորագրով  հոդվածում Գերմանիայի Յոհաննես Գութենբերգի համալսարանի արաբական աշխարհի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գունթեր Մայերը գրել է.
«Առաջինը, որ շահեցին Խան Շեյխունի հարցում Սիրիայի կառավարությանը մեղադրելուց, ծայրահեղական ահաբեկիչներին էին, որոնք ռազմական օգնությունների մեծ կարիք ունեն»:
Ըստ այս մասին տեղեկացրած «Սանա» լրատվական գործակալության հաղորդման, Գունթեր Մայերը նշել է նաև, որ սպիտակ գլխարկավորները Խան Շեյխունի պատմությունը հորինեցին Սիրիայի բանակի վրա ԱՄՆ-ի հարձակումը կազմակերպելու նպատակով:
Ի դեպ, ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր Թեոդոր Բոստոլն, իր հերթին, ասել է, որ Խան Շեյխունի հարձակումն իրականացրել են Սիրիայի կառավարության թշնամիները, որպեսզի Սիրիայի ղեկավարությանը պատերազմական ոճրագործության մեջ մեղադրեն:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play